Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Էօրնեկեան հանրակրթական դպրոց

Էօրնեկեան հանրակրթական դպրոց

Էօրնեկեան հանրակրթական դպրոց

 2017թ. Սեպտեմբերի 14-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղի է ունենում «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

 «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» կառուցվել է Էդուարդո Էօրնեկյանի ազնիվ բարերությամբ՝ ի հիշատակ բարերարի ծնողների` տեր և տիկին Փանոս և Սրբուհի Էօրնեկյան ամոլի: 2012 թվականին Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և տիար Էդուարդո Էօրնեկյանի հովանավորությամբ սկսվել է «Էօրնեկեան» հանրակրթական ուսումնական հաստատության նոր շենքի կառուցման աշխատանքները: Ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարար՝ Արամայիս Ոսկանյան: Ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող կրթահամալիրն ունի 27 դասասենյակ, 8 լաբորատորիա, ընթերցասրահ, գրապահոց, հանդիսությունների դահլիճ, ճաշասրահ, բուժսպասարկման կենտրոն, ուսուցիչների աշխատանքային խորհրդակցությունների և հանգստի սենյակներ: Ներկայումս դպրոցում գործում են 1-12-րդ թվով 32 դասարաններ՝ 471 աշակերտներով, որոնց դասավանդում են 58 արհեստավարժ և հմուտ մանկավարժներ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]