Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Գարեգին Ա կրթական կենտրոն

Գարեգին Ա կրթական կենտրոն

Գարեգին Ա կրթական կենտրոն

 Կենտրոնի շինարարությունը սկսվել է 2011 թ. հունիսին: Շենքի ճարտարապետներն են Ա. Նազարեթյանը և Ա. Սահակյանը, մեկենասներն են՝ լոնդոնաբնակ Հայկ և Էլզա Դիդիզյանները:

 2015թ-ի սեպտեմբերի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը: Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի անունը կրող այս կենտրոնում Նորին Սրբության օրհնությամբ 2018 թ. փետրվար ամսից մեկնարկել է Քահանայից վերապատրաստման երեքշաբաթյա ծրագիրը, որին մասնակցում են եկեղեցականներ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից: Այս պահին ծրագիրը առժամանակ դադարեցված է:

 Կենտրոնը 2017թ-ին «Տարվա նախագիծ և տարվա կառույց» ամենամյա մրցույթի արդյունքներով «Ճարտարապետական իրականացված կառույց» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]