Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • «Ագապե» սեղանատուն

«Ագապե» սեղանատուն

«Ագապե» սեղանատուն

Մայրավանքի պատմական մառան-ամբար կամ սեղանատուն կոչվող այս կառույցը Սիմեոն Երևանցու օրոք կառուցված պարսպի մաս է կազմել, որն ըստ վիմագիր արձանագրության՝ կառուցվել է 1766 թ.` Ոսկանի որդի Հովսեփը՝ ի հիշատակ իր ընտանիքի: Ի դեպ, շենքից քիչ հեռու պահպանվել է նշյալ պարսպից մի հատված և բուրգերից մեկը: 19-րդ և 20-րդ դարերի գրականության մեջ կառույցը հայտնի է եղել ,Մառան (Շիրախանա)ե անունով: Շենքը գտնվում է տպարանի հարավարևելյան կողմում: Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես հուշանվերների և արտարժույթով վաճառվող ապրանքների խանութ: 2012 թվականից շենքը վերածվել է հասարակական սեղանատան՝ «Ագապե»  անունով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]