Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական առաքելություն
  • Քահանայից պատրաստման լսարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Ինչպե՞ս դիմել հոգևորականին
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Կառավարման բարձրագույն մարմիններ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼՍԱՐԱՆ

ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼՍԱՐԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 Քահանայից պատրաստման լսարանը (այսու՝ ՔՊԼ)  հիմնադրվել է 2002թ․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ: Կրթական այս հաստատության առաքելությունն է պատրաստել հոգևորականներ այն երիտասարդներից, ովքեր տարիներ շարունակ իրենց սպասավորությունն են բերել Հայ Եկեղեցում, ունեն բարձրագույն կրթություն, սակայն չեն ուսանել Գևորգյան ճեմարանում: 

  ՔՊԼ-ն սկզբնական շրջանում՝ 2002-2005 թթ., գործել է Երևան քաղաքում: Ուսումն եղել է գիշերօթիկ, երկամյա տևողությամբ: Քսան շրջանավարտներից գրեթե բոլորն այժմ իրենց ծառայությունն են բերում Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում:

 Քահանայից պատրաստման լսարանը վերաբացվել է 2011 թ., և գործում է առայսօր. ուսումը գիշերօթիկ է, եռամյա տևողությամբ: Հաստատությունն այժմ գործում է Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ տեուսչի անմիջական ղեկավարությամբ: Սաներին դասավանդում են  Մայր Աթոռի միաբանները և ԳՀՃ դասախոսները: Նրանք մասնակցում են Մայրավանքում կատարվող ամենօրյա ժամերգություններին և կիրակնօրյա Պատարագներին: Ննջարանային մասնաշենքը գտնվում է Մայր Աթոռից մոտ 1 կմ հեռավորության վրա Կարճիկյան 1 հասցեում:        

 ՔՊԼ-ի վերաբացումից հետո հաստատությունն ունեցել է  50  շրջանավարտ, որոնցից երկուսը՝ աբեղա, տասը՝ քահանա և քառասունը՝ սարկավագ:

Տեսուչներ՝       Տ․  Եզնիկ Արք. Պետրոսյան  - 2002-2005 թթ․,

Տ․ Իսահակ վրդ. Պողոսյան  - 2011-2012 թթ․

Տ․ Ներսեհ վրդ. Խալաթյան  - 2012-2021թթ․,

Տ․Մինաս աբեղա Հախվերդյան - 2021- 2023 թթ․,

Տ. Շահե ծ. վրդ. Անանյան - 2023 թ․։

 

 

 ՔՊԼ ընդունվել կարող են մինչև 45 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

 Ընդունելության համար դիմորդները  մասնակցում են  հարցազրույցի հետևյալ նյութերի շուրջ.

Սուրբ Գրքի իմացություն,
Հայ Եկեղեցու պատմություն,
Հայ ժողովրդի պատմություն,
Հայ գրականություն,
Եկեղեցական փորձառություն,
Ինքնաարտահայտվելու կարողություն:


Ուսման ընթացքում սաներին հատկացվում է կրթաթոշակ: Դիմումի հայտաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:

  Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

- Դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),

- Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),

- Կնոջ համաձայնությունը (ամուսնացյալի դեպքում),

- Տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,

- Բարձրագույն կրթությունը հաստատող վկայական (բնօրինակը),

- Բժշկական վավերացման տեղեկանք,

- Տեղեկանք բնակավայրից,

- Մկրտության վկայական,

- Ինքնակենսագրություն,

- Անձնագրի պատճեն,

- 2 լուսանկար (3x 4):

 Փաստաթղթերն անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:

 Մանրամասների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:

 Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան։

 Հեռախոս՝ (+374 10) 517-180, կամ գրել նշված հասցեներով՝

 էլ. հասցե՝ [email protected] 

 Ֆեյսբուքյան էջ` www.facebook.com

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]