Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալներ

Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալներ
26.12.2023

Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալներ

Ս. Պետրոս առաքյալը ձկնորս էր։ Երբ առաջին անգամ Հիսուս Քրիստոս հանդիպում է Պետրոսին, ասում է. «Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս», որ նշանակում է «վեմ, քար», հունարեն` «Պետրոս»։ Պետրոսի գործը եղավ այն, որ աստվածային թելադրանքով և հատուկ տեսիլքով հեթանոսներին ընդունեց Եկեղեցու գիրկը (Գործք Ժ)։ Իր քարոզության ճանապարհին Պետրոս առաքյալն Անտիոքից հասնում է Հռոմ և գլխիվայր խաչվելով՝ նահատակվում։ Ս. Պողոս առաքյալը ծանոթ է «13-րդ առաքյալ» կամ «հեթանոսաց առաքյալ» անուններով։ Նրա համառության շնորհիվ է, որ քրիստոնեությունն ազատվեց հրեական օրենքի թելադրանքներից։ Նահատակվել է 67 թ. Հռոմում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]