Ս. Դավիթ Մարգարեն հինկտակարանյան կենտրոնական դեմքերից մեկն է: Նրա սերնդից էր Ս. Կույս Մարիամ Աստվածածինը, ով մարմնով ծնունդ տվեց Հիսուս Քրիստոսին: Դավիթը թագավոր էր, սաղմոսերգու, մարգարե և Մեսիայի նախակերպար: Նա Հեսսեի` Հուդայի ցեղախմբերից մեկի առաջնորդի, որն ապրում էր Բեթղեհեմում` Դավթի ծննդավայրում, 8 որդիներից կրտսերն էր: Դավթի կյանքի և գործունեության մասին տեղեկություններ քաղում ենք Հին Կտակարանից: Ըստ ընդունված ժամանակագրության` Դավիթը ծնվել է ն. Ք. 1085 թ.: Նա եղել է հովիվ: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղ թագավորի մահից հետո նա դառնում է Իսրայելի թագավոր, հիմնադրում է Երուսաղեմ քաղաքը: Թագավորել է 40 տարի` ն. Ք. 1055-1015 թթ.: Դավիթը գրել է Սաղմոսների գիրքը, որը պարունակում է մարգարեություններ Փրկչի մասին:
Ս. Հակոբոս Տեառնեղբայր առաքյալը գալիլեացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Հովհաննես ավետարանչի ավագ եղբայրը: Հակոբոսը Պետրոսի և Հովհաննեսի հետ կազմում էր Քրիստոսին ամենամոտ կանգնած սեղմ շրջանակը: Հակոբոսի մահվան մասին գրել է Ղուկաս ավետարանիչը (տե՛ս Գործք ԺԲ 2): Նա եղել է Երուսաղեմի Եկեղեցու առաջին եպիսկոպոսը: