Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալներ

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալներ
02.12.2023

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալներ

Քրիստոս համբարձումից առաջ պատվիրեց իր առաքյալներին և աշակերտներին` գնալ և քարոզել աստվածային նոր վարդապետությունն ամբողջ աշխարհում և բոլորին քրիստոնյա դարձնել` մկրտելով Հոր և Որդու և Ս. Հոգու անունով։ Քրիստոսի 12 առաքյալներից երկուսը` Ս. Թադեոսը և Ս.Բարդուղիմեոսը, քարոզեցին և քրիստոնեությունը տարածեցին Հայաստան աշխարհում, ուր և նահատակվեցին Սանատրուկ թագավորի հրամանով։ Ըստ ավանդության` Թադեոս առաքյալն իր հետ Հայաստան բերեց Ս. Գեղարդը, իսկ Բարդուղիմեոս առաքյալը՝ Տիրամոր պատկերը, որը զետեղեց Անձևացյաց գավառի Դարբնաց Քար կոչված վայրում` ավերելով Անահիտի մեհյանը և հիմնելով Հոգյաց վանք կուսանոցը։ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների այս քարոզությունների և նահատակությունների համար էլ Հայ Եկեղեցին համարվում է Առաքելական և կոչվում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի։ Ս. առաքյալների գերեզմանների վրա հետագայում կառուցվել են եկեղեցիներ և հիմնվել վանքեր. Ս. Թադեոսինը՝ Արտազում, իսկ Ս. Բարդուղիմեոսինը՝ Աղբակում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]