Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Աստվածածնի ընծայումը Տաճարին

Ս. Աստվածածնի ընծայումը Տաճարին
21.11.2023

Ս. Աստվածածնի ընծայումը  Տաճարին

Ըստ ավանդության, որ արձանագրված է Հակոբոսի նախաավետարանում, երեք տարին լրանալուց հետո ծնողները Մարիամին ընծայում են տաճարին, ուր մնում է մինչև Հովսեփի հետ նշանվելը։ Տոնի հաստատումը կապված է այն տաճարի հետ, որ կառուցեց Հուստինիանոս կայսրը Ս. Աստվածածնի պատվին, հին հրեական տաճարի տեղում` Մորիա բլրի վրա։ Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թ. նոյեմբերի 21-ին։ 638 թ. հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվեց մուսուլմանական մզկիթի, նավակատիքի տոնակատարությունը տարածվեց ողջ քրիստոնեական աշխարհում։ 7-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Ընծայման տոնն արդեն նշվում էր Կ. Պոլսում։ Հայ Եկեղեցում այն մուտք է գործել 18-րդ դարում։ Բոլոր եկեղեցիներն այն տոնում են նոյեմբերի 21-ին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]