Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Աննայից Ս. Կույս Մարիամի ծննդյան տոն

Աննայից Ս. Կույս Մարիամի ծննդյան տոն
08.09.2023

Աննայից Ս. Կույս Մարիամի ծննդյան տոն

Աստվածածնի ծնողները` Հովակիմը և Աննան, մինչև ծերություն զավակ չունեին և միշտ աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգևի: Նրանց աղաչանքները լսելի են դառնում, և Աստված պարգևում է մի դուստր, ում կոչում են Մարիամ: Աստվածածնի ծննդյան տոնը հաստատվել է 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Երուսաղեմում: Այդ տոնակատարությունը կապված էր այնտեղ` Պրոբատիկեում գտնվող Ս. Աստվածածնի տաճարի հետ: Հայ Եկեղեցում Ս. Կույս Աստվածածնի ծննդյան տոնը հաստատուն կերպով սկսել է տոնվել 13-րդ դարից:

Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]