Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Աստվածածնի Վերափոխման տոն

Ս. Աստվածածնի Վերափոխման տոն
16.08.2023

Ս. Աստվածածնի Վերափոխման տոն

Ս. Կույսի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որ կատարվում է Օգոստոսի 15-ի մերձավոր կիրակի օրը` Օգոստոսի 12-ից 18-ի միջև: Ըստ ավանդության (Հակոբոսի նախաավետարան և Հովհաննեսի պարականոն ավետարան), երբ Ս. Կույսը մահանում է, առաքյալները նրա մարմինն ամփոփում են գերեզմանում: Բարդուղիմեոս առաքյալը բացակա էր, և երբ այլ առաքյալների հետ գերեզման է գնում, գերեզմանաքարը վերցնելիս Ս. Կույսի մարմինն այնտեղ չեն գտնում: Եկեղեցու հայրերը, հիմնվելով այս ավանդության վրա, հաստատում են Ս. Աստվածածնի վերափոխման տոնը` ընդունելով, որ նրա մարմինը փոխադրվել, վերափոխվել է երկինք: Տոնը նախ կատարվել է Երուսաղեմում, 5-րդ դարի սկզբին: Տոնակատարության կենտրոնը Աստվածածնին նվիրված այն տաճարն էր, որ գտնվում է Երուսաղեմից Բեթղեհեմ տանող ճանապարհի 3-րդ մղոնի վրա: 0րը` Օգոստոսի 13-ը: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվում է Գեթսեման, այն վայրը, ուր գտնվում էր Աստվածածնի գերեզմանը, և օրը որոշվում է Օգոստոսի 15-ը: 6-րդ դարում տոնը տարածվել էր Սիրիայում: Նույն դարի վերջին Մորիկ կայսրը պարտադիր տոն համարեց ողջ բյուզանդական կայսրության մեջ: 7-րդ դարի սկզբին տոնն սկսել են նշել նաև Արևմուտքում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]