Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Պայծառակերպություն Հիսուս Քրիստոսի (Վարդավառ )

Պայծառակերպություն Հիսուս Քրիստոսի (Վարդավառ )
16.07.2023

Պայծառակերպություն Հիսուս Քրիստոսի  (Վարդավառ )

Քրիստոս Իր երեք աշակերտների` Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրանում է Թաբոր լեռը, ուր նրանց երևում են Մովսես և Եղիա մարգարեները: Քրիստոս, մինչ խոսում է նրանց հետ, այլակերպվում է. Նրա հագուստները դառնում են ձյունից ավելի սպիտակ: Պայծառակերպության տոնը, որ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, հայերի մեջ կոչվում է նաև Վարդավառ և պահպանում է որոշ հին տարրեր, օրինակ` միմյանց վրա ջուր լցնելու, աղավնի թռցնելու սովորությունները և այլն, որոնց տրվել են քրիստոնեական իմաստ` դիտելով դրանք որպես հիշողություններ Ջրհեղեղի և Նոյան աղավնու պատմությունների: Զ դարում՝ Մովսես Բ Եղիվարդեցու (574-604) ժամանակ, հաշվի առնելով, որ Օգոստոսին նույն օրերին կատարվում էր նաև Աստվածածնի Վերափոխման տոնը, Պայծառակերպության տոնը, իբրև Տերունի տոն, կցվում է Հարության տոնախմբին և, փոխադրվելով Հոգեգալստյան տոնին հաջորդող 7-րդ կիրակի օրը, դառնում է շարժական` տատանվելով հունիսի 28-ից Օգոստոսի 1-ի միջև:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]