Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը
24.06.2023

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Հայոց ամբողջական դարձից և Հայրապետական գահի նորոգությունից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացնում է առանձնության մեջ` Սեպուհ լեռան Մանյա այրում, որտեղ էլ 325 թ. խաղաղությամբ ավանդում է իր հոգին ի Տեր: Ավանդության համաձայն՝ Սեպուհ լեռան շուրջը դեգերող հովիվները, պատահաբար մտնելով Հայոց Հայրապետի ճգնարանը, գտնում են նրա անշնչացած մարմինը և, չիմանալով անձի ով լինելը, ծածկում են քարակույտի տակ: Ս. Գրիգոր Լուսավորիչի աշակերտներից Գառնիկ Բասենցուն տեսիլքով հայտնվում է նշխարների տեղը: Այս գյուտից հետո Ս. Հայրապետի նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի բոլոր նշխարները չէ, որ ամփոփվել են Թորդանում. ոսկորների մի մասը տարվել է քաղաքամայր Վաղարշապատ և այլ վայրեր, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորչի` Վաղարշապատ տարված նշխարներից պատրաստվում է ոսկյա Ս. Աջը, որը պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. այն սրբալույս մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]