Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Ղևոնդյան քահանաներ, նահատակներ († 454)

Ս. Ղևոնդյան քահանաներ, նահատակներ († 454)
13.02.2023

Ս. Ղևոնդյան քահանաներ, նահատակներ († 454)

Այս անվան տակ ճանաչվում են այն հոգևորականները, ովքեր Վարդանանց պատերազմից հետո Ատրորմիզդ մարզպանի դրդմամբ պարսից Հազկերտ Բ-ի հրամանով ձերբակալվում են` Հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, և տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը: Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար: Ղևոնդյանք մերժում են այդ առաջարկը: 454 թ. քուշանների դեմ մղած մարտերում պարսիկները պարտություն են կրում: Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղևոնդյաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակվում են: Պատմությունը հիշում է նրանց անունները՝ Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ: Սրանց հետ էին նաև Աբրահամ և Խորեն երեցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակներին՝ Խորենը մահանում է: Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու և ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս: Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերեն թարգմանությունը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]