Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս․ Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կոյսեր

Ս․ Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կոյսեր
05.06.2023

Ս․ Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կոյսեր

Ըստ հայկական ավանդության` սրանք հռոմեացի կույսեր էին, որ ապրում էին Հռոմի Ս. Պողոս կուսանոցում, Գայանե մայրապետի գլխավորությամբ, որոնք, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Տրդատ արքան, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով` հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել, որը տեղի է ունենում Վաղարշապատում 301 թ.` Ս. Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելնելուց մի քանի օր առաջ: Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիսարևելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն` երկու ընկերուհիներով` հարավային կողմում, իսկ մեկը, որ հիվանդ էր, հնձանում: Այս պատմությունը մեզ է ավանդում Դ-Ե դարերի պատմիչ Ագաթանգեղոսը: Լուսավորիչը կարողանում է հավաքել և ամփոփել կույսերի նշխարները և նրանց նահատակության վայրերում կառուցել երեք փայտաշեն վկայարաններ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]