Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Տոն Ս. Խաչի երևման

Տոն Ս. Խաչի երևման
07.05.2023

Տոն Ս. Խաչի երևման

Այս տոնը հիշատակն է Երուսաղեմում Խաչի նշանի երևման, որ տեղի է ունեցել 351 թ. մայիսի 19-ին: 0րը ցերեկով երկնքում` Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, երևում է լուսապայծառ մի Խաչ: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսն այդ զարմանահրաշ դեպքի մասին մի նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսեր` լուսե խաչի երևումը բացատրելով իբրև ուղղափառ դավանության պաշտպանություն արիոսականության դեմ և հորդորում կայսեր ետ կանգնել արիոսականներին պաշտպանելուց: Նամակը պահպանվել է նաև հայերեն թարգմանությամբ և ընթերցվում է Խաչի Երևման տոնին: Հայ Եկեղեցին այս տոնը նշում է Զատկից 28 օր հետո` Հինանց Ե. Կիրակի օրը (Զատկից մինչև Հոգեգալուստ Հինունք է` 50 օր), որ կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ի միջև:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]