Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Բարեկենդան Առաջավորաց պահքի

Բարեկենդան Առաջավորաց պահքի
29.01.2023

Բարեկենդան Առաջավորաց պահքի

Պահոց շրջան է, որն ըստ ավանդության՝ սահմանվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սկսվում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ, Ս. Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից։ Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը, բայց ոչ իբրև Հովնան մարգարեի տոն, այլ իբր մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ։ Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, պատվիրեց 5 օր ապաշխարել պահեցողությամբ: Ընդունված է համարել, որ այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը): Պահքի ավարտի հաջորդ՝ շաբաթ օրը, Հայ եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]