Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, Ծաղկազարդ

Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, Ծաղկազարդ
02.04.2023

Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, Ծաղկազարդ

«Եվ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Հիսուսի հետևից բազում ժողովուրդ գնաց (Մատթ. Ի 29): Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ` մի քուռակ. արձակեցեք-բերեք ինձ: Եվ եթե մեկը ձեզ բան ասի, կասեք, որ Տիրոջը պետք են և նա իսկույն դրանք կուղարկի»: Բայց այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացեք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը` հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա»: Աշակերտները գնացին և արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայել էր, և էշն ու քուռակը բերեցին, նրանց վրա զգեստներ գցեցին, և նա նստեց դրանց վրա: Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «0րհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն` բարձրունքներում» (Մատթ. ԻԱ 1-9):

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]