Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Բուն բարեկենդան

Բուն բարեկենդան
19.02.2023

Բուն բարեկենդան

«Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, առատ ուտելիքներով վայելքի օր: Գլխավոր շաբաթապահքերին նախորդող կիրակի օրը կոչվում է բարեկենդան, և այդ առթիվ թույլատրվում է մի փոքր ավելի ուտել: Սակայն բարեկենդանների մեջ հատկանշական է Մեծ Պահքի նախընթաց կիրակի օրը, որ կոչվում է Բուն Բարեկենդան: Այս օրը մարդիկ վայելում են առատ ուտելիք` ճոխ սեղաններ պատրաստելով ու զանազան խրախճանքներ կազմակերպելով: Արևմուտքում Բարեկենդանը` իրենց լեզվով «Կարնավալ»-ը, նշվում է բացառիկ շուքով և հանդիսությամբ: Տեղի են ունենում զանազան տողանցքներ ու ցուցադրություններ, ինչպես նաև ժողովրդական խրախճանք:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]