Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Վարդանանք, Նահատակներ († 451)

Ս. Վարդանանք, Նահատակներ († 451)
16.02.2023

Ս. Վարդանանք, Նահատակներ († 451)

Այս անունով են ճանաչվում այն բոլոր նահատակները, ովքեր իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում 451 թ.` հանուն հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեության: Հաճախ ենթադրվում է, թե քրիստոնեությունը ստրկության ու լոկ հնազանդության ուսմունք է: Մինչդեռ տասնյակ դարեր առաջ Վարդանանք ապացուցեցին, որ քրիստոնեությունը սխրանքի և հավերժության ուսմունք է: Ավարայրը քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ու միակ ռազմական բախումն էր, ուր լույսի և խավարի, կյանքի և մահվան, հավատի և հավատուրացության, հայրենիքի ու ստրկացման իրարամերժ գաղափարներն էին բախվում, ուր ճշտվում էր մեկ անգամ ևս Հիսուսի` մեռնելով ապրելու պատգամը: Փետրվար 26 Երեքշաբթի Փետրվար 28 Հինգշաբթի Հայ Եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին` Վարդան զորավարի գլխավորությամբ: Ցավոք սրտի, պատմությունը չի պահել նրանց անունները: Հայտնի են միայն 9 զորականների անուններ.

1. Քաջ Վարդան Մամիկոնյան` 133 համհարզներով,

2. Կորովի Խորեն Խոռխոռունի` 19 ընկերներով,

3. Արի Արտակ Պալունի` 57 ընկերներով,

4. Զարմանալի Տաճատ Գնթունի` 19 ընկերներով,

5. Իմաստուն Հմայակ Դիմաքսյան` 22 ընկերներով,

6. Հրաշակերտ Ներսես Քաջբերունի` 7 ընկերներով ,

7. Մանուկ Վահան Գնունի` 3 ընկերներով,

8. Արդար Արսեն Ընծայունի` 7 ընկերներով,

9. Առաջադեմ Գարեգին Սրվանձտյանց` 2 եղբայրներով և 18 ընկերներով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]