Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Տոն Ս. Սարգիս Զորավարի, նրա որդի Ս. Մարտիրոսիև 14 զինվորների

Տոն Ս. Սարգիս Զորավարի, նրա որդի Ս. Մարտիրոսիև 14 զինվորների
04.02.2023

Տոն Ս. Սարգիս Զորավարի, նրա որդի  Ս. Մարտիրոսիև 14 զինվորների

Ս. Սարգիս զորավարը Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառից էր: Քարոզում էր Ավետարանը և կործանում բագիններն ու մեհյանները: Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք Սարգիսն իր Մարտիրոս որդու հետ ապաստան է գտնում Հայաստանում` Տիրան թագավորի մոտ: Որոշ ժամանակ անց տեղափոխվում է Պարսկաստան` պարսից Շապուհ արքայի մոտ` զինվորական ծառայության: Իր և որդու ազդեցությունը մեծ է լինում իր իշխանության տակ գտնվող պարսիկ զորքի վրա, որի պատճառով էլ նրանցից շատերը քրիստոնեություն են ընդունում: Դա հայտնի է դառնում Պարսից արքունիքին, ուստի Սարգսին և նրա որդուն պարտադրում են զոհ մատուցել արքայական մեհյանում: Սարգիսը մերժում է հրամանը, և հայր ու որդի համարձակորեն անարգում են կուռքերին: Այս բանի համար մոլեգնում են քրմերը և ոտնակոխ սպանում Սարգսի որդուն, իսկ Սարգիսը ձերբակալվում ու բանտ է նետվում և Փետրվար 16 Շաբաթ Փետրվար 14 Հինգշաբթի ապա նահատակվում: Իրեն հավատարիմ 14 պարսիկ զինվորները թագավորի հրամանով նույնպես նահատակվում են:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]