«Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա մի որդի ծնեց, և նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ: Եվ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու և նրան իր հոր անունով Զաքարիա կոչեցին: Բայց նրա մայրը պատասխանեց և ասաց. «Ոչ, այլ Հովհաննես պետք է կոչվի»: Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովհաննես լինի»: Նշանացի ակնարկեցին նրա հորը, թե ինչ կկամենա նրան կոչել: Իսկ նա մի տախտակ ուզեց և վրան գրեց. «Դրա անունը Հովհաննես է»: Եվ բոլորը զարմացան: Եվ իսկույն նրա բերանը բացվեց ու նրա լեզուն` նույնպես, և խոսում էր ու օրհնում Աստծուն: Եվ ահ ընկավ բոլորի մեջ, Հունվար 13 Կիրակի Հունվար 14 Երկուշաբթի որ լսեցին այս, և նրանց մեջ, որ բնակվում էին նրանց շուրջը: Եվ Հրեաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմվում էին: Եվ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամենը և ասում էին. «Արդյոք ի՞նչ կլինի այս մանուկը»: Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր» (Ղուկ. Ա 57-66):