Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոն

Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոն
06.01.2023

Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոն

«Այն օրերին 0գոստոս կայսեր կողմից հրաման ելավ` ամբողջ երկրում մարդահամար անելու համար: Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր Ասորիքում: Եվ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարի` յուրաքանչյուրն իր քաղաքում: Հովսեփն էլ Դավթի տնից և ազգատոհմից լինելով` Գալիլիայի Նազարեթ քաղաքից ելավ-գնաց դեպի Հրեաստան` Դավթի քաղաքը, որը Բեթղեհեմ է կոչվում՝ մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նշանված էր նրա հետ և հղի էր: Եվ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը Հունվար 5 Շաբաթ Հունվար 6 Կիրակի լրացան, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար: Եվ այդ շրջանում բացօթյա բնակվող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում: Եվ Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: Եվ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է: Եվ սա ձեզ համար նշան կլինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»: Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փա՜ռք Աստծուն` բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն` մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 1-15):

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]