Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Հոգեխնամ առաքելություն
  • Սոցիալական ծառայության կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 2014թ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ հիմնվեց Սոցիալական Ծառայության գրասենյակը, որի առաջնային առաքելությունն է՝ մշակել և իրագործել սոցիալական աջակցության և զարգացման բազմաբնույթ ծրագրեր Հայաստանում և Արցախում։

 Մինչ գրասենյակի հիմնադրումը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես իրականացրել է իր զավակների ոչ միայն հոգևոր, այլև մարմնավոր և նյութական պետքերը հոգալու ծառայությունը։ Նորին Սրբության ջանքերով, դեռևս Արարատյան Հարապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդության տարիներին, Հայաստանում հիմնադրվեցին բարեգործական ճաշարաններ, որոնց թիվը Վեհափառ Հայրապետի գահակալության առաջին տարիներին հասցվեց 5-ի (մեկական ճաշարաններ՝ Էջմիածնում և Վանաձորում, երեք ճաշարան՝ քաղաքամայր Երևանում)։ Ավելի քան երկու տասնամյակ, յուրաքանչյուր օր այս ճաշարաններում տաք սնունդ է ստանում շուրջ 900 անձ։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, առայժմ ճաշարանները գործում են ոչ ամենօրյա ռեժիմով՝ յուրաքանչյուր ամսվա համար համապատասխան սննդի փաթեթներ տրամադրելով շահառուներին։

 Դեռևս Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդության տարիներին, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձնական ջանքերով, պարբերաբար, մնայուն դրամական աջակցություն են ստացել հազարավոր ծնողազուրկ հայորդիներ։

 Նորին Սրբության բարձր հովանու ներքո հիմնադրվել և այսօր էլ շարունակում են գործել երեխաների աջակցության շուրջօրյա խնամք իրականացնող երկու հաստատություններ՝ Նագաշյան և Քյուրքչյան կենտրոնները, որտեղ խնամք են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բազմաթիվ երեխաներ։

 Անցած 6 տարիների ընթացքում, միայն Սոցիալական Ծառայության գրասենյակի միջոցով իրականացվել է շուրջ 6,6 մլն ԱՄՆ դոլարի աջակցության ծրագրեր։

 

 

2020-2021 թթ. ցուցաբերված սոցիալական աջակցության ծրագրեր

2020-2021 թթ. ցուցաբերված սոցիալական աջակցության ծրագրեր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]