Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Բաժիններ և գրասենյակներ
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին կառուցվել է 1996–2001 թթ․: Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը: Կառուցումը իրականացվել է մտահղացմամաբ երջանկահիշատակ Վազգեն Ա Պալճյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի: 

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին ընդառաջ,  1989 թ․ հուլիսի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդը և ճարտարապետական հանձնաժողովը համատեղ նիստում որոշում են  Երևանում կառուցել մեծաշուք եկեղեցի՝ հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որում շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կկարողանան միատեղ աղոթել:

Օղակաձև զբոսայգում մայր եկեղեցու կառուցման համար Երևանի քաղաքապետարանը 1990 թ․ հատկացրել է 1,5 հա տարածք: 

Մայր եկեղեցու կառուցման տեղում 1990 թ․ մարտի 31-ին երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ տեղադրվել է հուշաքար: Վեհափառ Հայրապետն իր խոսքում ասել է. «Իմ հայացքն ուղղելով դեպի մոտ ապագան, մոտ տասը տարի հետո, իմ հոգու աչքերով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ, և սուրբ խաչը պիտի սլանա դեպի երկինք: Հավանաբար ես այստեղ չեմ լինելու, բայց գուցե կհիշեք ինձ այդ օրը» («Էջմիածին», 1990, դ 1–2): 

1990 թ․ ապրիլին մայր եկեղեցու կառուցման համար  հայտարարված մրցույթում ներկայացվել է 33 նախագիծ Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից: 

1991 թ․ փետրվարին մրցութային հանձնաժողովը մրցանակի է արժանացրել Ստեփան Քյուրքչյանի և Արտակ Ղուլյանի նախագծերը:  1992 թ․ հոկտեմբերի 8-ին մրցութային հանձնաժողովը, Վազգեն Ա կաթողիկոսի մասնակցությամբ և հավանությամբ ընտրել է Ստեփան Քյուրքչյանի նախագիծը: 1996 թ․ փետրվարի 29-ին սկսվել են նախնական շինարարական  աշխատանքները: 

1997 թ․ ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի հանդիսապետությամբ կատարվել է եկեղեցու  հիմնարկեքը: 

2000 թ․ հունիսի 26-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանն օծել է եկեղեցու խաչերը, 2001 թ․ սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին, և մատուցել անդրանիկ Պատարագը: 

Համալիրում գերիշխող և նրա ճարտարապետական  կերպարի հիմնական որոշիչ ծավալը կենտրոնագմբեթ եկեղեցին է՝ ամենախոշորը հայկական  եկեղեցիների շարքում: Եկեղեցու հատակագծային ու ծավալային հորինվածքի հիմքը քրիստոնեկան կրոնի խորհրդանշան խաչն է: 

Գավթում են պահվում 2000թ․ Նեապոլի Ս. Գրիգոր Հայի եկեղեցուց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բերած Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները: 

Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է Ռիչարդ Ալեքսանդր Մանուկյան և Լուիզա Մանուկյան Սիմոնեի նվիրատվությամբ` ի հիշատակ իրենց հանգուցյալ հոր` Ալեքս Մանուկյանի և կնոջ` Մարի Մանուկյանի: Երկու մատուռների կառուցումն ավարտվել է Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների նվիրատվությամբ, իսկ զանգակատունը կառուցվել է Էդուարդո Էռնեկյանի նվիրատվությամբ:

Այժմ, Մայր Տաճարի հիմնանորգությամբ պայմանավորված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում են մատուցվում Հայրապետական պատարգներ, ձեռնադրություններ և այլ եկեղեցական արարողություններ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության ներքո: 

2004 թ. օգոստոսի 20-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ է նշանակվել Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

 Ֆեյսբուքյան էջ՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի/St. Gregory Illuminator Cathedral

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]