Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Քարոզչական, տեղեկատվական
  • Շողակաթ հեռուստաընկերություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Շողակաթ հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն

Շողակաթ հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն

«Շողակաթը» հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն է: Հիմնադիրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Հեռարձակվում է օրական 18 ժամ, հոգևոր-մշակութային հանրային հեռուստաալիքով և Հ1-ի արբանյակային հեռուստաալիքով: Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուսաալիքի սփռման տարածքը կազմում է 90%:

«Շողակաթ» հեռուստաընկերության պատմությունը սկսվում է 1995թ․-ից, երբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի սենյակներից մեկում երեք հոգանոց աշխատակազմով սկսեց գործել թեմի հեռուստաստուդիան: Նախաձեռնողն ու հիմնադիրը առաջնորդական փոխանորդն էր` Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը:

 Առաջին տարիներին ստուդիան պատրաստում էր հոգևոր-եկեղեցական թեմաներով հաղորդումներ, տոների մասին իրազեկող տեսահոլովակներ, որոնք մեծ պատրաստակամությամբ հեռարձակում էին հայաստանյան հեռուստաընկերությունները: Հոգևոր-կրոնական հաղորդումների պահանջարկն այնքան մեծ էր և դրանց ազդեցությունն այնքան տեսանելի, որ հեռուստաստուդիան սկսեց աշխատակազմ հավաքել և տեխնիկապես համալրվել: Հինգ տարի անց այն արդեն գործում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և գրանցված էր որպես «Շողակաթ» հեռուստաընկերություն:

 Հեռուստաընկերության պատրաստած տեսանյութերը աչքի ընկան հատկապես 2001թ., երբ Հայաստանում նշվում էր քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը:

 2002թ. , Շողակաթը հեռարձակման արտոնագիր ստացավ և նոյեմբերից արդեն գործում էր օրական 18 ժամ եթեր ունեցող հեռուստաընկերություն: Ավանդական, եկեղեցական – հոգևոր հաղորդումների կողքին սկսեցին եթեր հեռարձակվել կրթական, մշակութային հաղորդաշարեր:

 Հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիքը սեփական կանոնադրությամբ իրեն արգելեց ալկոհոլային խմիչքների, վիճակախաղերի, խաղատների գովազդը, որոնց մեծ մասն այդ տարիներին օրենքով արտոնված էին հայաստանյան հեռուստաեթերում: Սեփական եթերային քաղաքականության շրջանակներում արգելվեց նաև բռնություն ու սարսափ քարոզող հայրենական ու արտասահմանյան տեսաֆիլմերի ցուցադրումը:

 Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ կնքած պայմանագրով 2004թ․-ից սկսած` «Շողակաթ» հեռուստատեսության հաղորդումներն սկսեցին հեռարձակվել նաև Հ1-ի արբանյակային հեռուստաեթերում:

 Անկախ Հայաստանում երկու անգամ մշակութային հեռուստաալիք ստեղծելու փորձ արվել է: Երրորդ փորձը 2010թ․-ին էր՝ Հեռուստատեսության մասին նոր օրենքը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը պարտադրեց ստեղծել առանձին հոգևոր-մշակութային հեռուստաալիք: ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով «Շողակաթ» հեռուստաընկերության փորձը, նորաստեղծ ալիքին առաջարկեց համագործակցության պայմանագիր կնքել: 2011թ․ հունվարից Շողակաթն սկսեց հեռարձակվել հոգևոր-մշակութային հանրային հեռուստաալիքով և իրականացնել նաև երկրի մշակութային կյանքի լրատվությունը:

 «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեության նպատակը քրիստոնեական արժեքների, էթիկայի ու բարոյականության քարոզչությունն է, հայ և համաշխարհային մշակույթի լուսաբանումը: Այս առաքելությամբ է «Շողակաթը» պատրաստում և հեռարձակում քաղաքակրթության, պատմության, կրոնների, բնության, նշանավոր անհատների, համաշխարհային հոգևոր-մշակութային արժեքների մասին պատմող բազմաժանր գիտահանրամատչելի հաղորդումներ, լուսաբանում ազգային-եկեղեցական, հասարակական, մշակութային իրադարձությունները։

 Շողակաթի եթերացանցում գործում են հոգևոր-կրոնական բնույթի շուրջ 25, մշակութային՝ 15, 10-ը՝ հասարակական և նույնքան էլ ուսումնամանկական հաղորդաշարեր:

 «Շողակաթը» մեծ տեղ է հատկացնում գիտության և արվեստի մեծերի մասին պատմող վավերագրական ֆիլմերի արտադրությանը:

 Հեռուստաընկերությունը մշտապես համագործակցում է Հայսատանում գործող միջազգային կառույցների հետ: Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի, Վորլդ վիժըն Հայաստան բարեգործական միջազգային կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի, Եվրասիա-համագործակություն հիմնադրամի և այլ կազմակերպությունների պատվերով ստեղծվել են վավերագրական, քարոզչական, ճանաչողական տեսաֆիլմեր:

Հեռուստաընկերությունն իր եթերում մշտապես կարևորել է հասարակության կայացմանը նպաստող կրթական, ճանաչողական հաղորդումները և բարձրարժեք երաժշտության պրոպագանդան:
Եվրոպական «Արտե» մշակութային հեռուստաընկերության հետ համագործակցության շնորհիվ 2011թ.-ից հեռուստաալիքը ցուցադրում է նաև եվրոպական հեռարձակողների պատրաստած մշակութային տեսաֆիլմեր:

«Շողակաթը» ցուցադրում է տեղական և արտասահմանյան արտադրության ֆիլմեր և համերգային ծրագրեր:
Հեռուստաընկերությունը ղեկավարում է ստեղծագործական խորհուրդը, իսկ գործադիր տնօրենն է Մանյա Ղազարյանը։

 

 

Հասցե`  Հայաստան, 0039 Երևան, Հայկ Հովսեփյան 8

Հեռ.`    +374 10 42 08 11

Էլ. փոստ`    [email protected]

Կայքէջ՝       www.shoghakat.am

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]