Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Բաժիններ և գրասենյակներ
  • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակ

Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակ

 20-րդ դարասկզբին ծնված և դարակեսին իր զարգացումն ապրած Էկումենիկ շարժման նկատմամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի սկզբանե հանդես է բերել հետաքրքրություն` դիտորդական կերպով մասնակցելով միջեկեղեցական միջոցառումներին ու իր դիրքորոշումն արտահայտել Եկեղեցիների միության խնդրին առնչվող հարցերին:

 Էկումենիկ շարժման սկզբնավորման նախնական փուլում և ապա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ձևավորումից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր մասնակցել է Էկումենիկ շարժմանը` նախ դիտորդի հանգամանքով, ապա` որպես լիիրավ գործունյա անդամ:

 1962թ. ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավորությամբ դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ), իսկ 1977 թվականից` Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) պաշտոնական անդամ` հետագայում անդամակցելով այլ տարածաշրջանային, ենթատարածաշրջանային, ազգային, միջեկեղեցական ու Էկումենիկ կազմակերպությունների:

 Միջեկեղեցական հարաբերությունները կանոնավորելու ու ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, 1973թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատանը կից կազմավորվել է Հայաստանյայց Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը: Երկար տարիներ Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը ղեկավարել են Գերաշնորհ Տ. Արսեն արք. Բերբերյանը, Գերաշնորհ Տ. Ներսես արք. Պոզապալյանը, իսկ Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի գահակալության տարիներին` Հոգեշնորհ Տ. Միքայել ծ. վրդ.Աջապահյանը (այժմ՝  Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան):

 1999 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ բաժինը վերակազմավորվեց, որը 1999-2011 թթ. ղեկավարեց Գերաշնորհ Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը:

 2011 թ․ Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնին կից հիմնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդատվական Միջեկեղեցական Աստվածաբանական Խորհուրդը, որի նպատակն է Վեհափառ Հայրապետի հանձնարարականով պատասխաններ պատրաստել միջեկեղեցական-աստվածաբանական բնույթի հարցերի շուրջ և արտահայտել Մայր Աթոռի տեսակետներն առաջացած միջեկեղեցական և միջկրոնական խնդիրների շուրջ:

 2012 թ. Վեհափառ Հայրապետի կողմից Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնում ստեղծվեց Ծիսական - հայեցակարգային հարցերի գրասենյակը: Միջեկեղեցական  Հարաբերությունների բաժնում 2013 թվականից գործում են վարդապետական, ընկերային, բարոյական հայեցակարգային հարցերի, Ուղղափառ, Կաթոլիկ Եկեղեցիների և բողոքական հարանվանությունների հետ հարաբերությունների գրասենյակները:

 Այն այսօր զբաղվում է Քույր Եկեղեցիների և օտար կրոնական կազմակերպությունների հետ մեր Եկեղեցու հարաբերությունների ընդարձակման և համակարգման խնդիրներով, ինչպես նաև կազմակերպում և ապահովում Հայ Եկեղեցու գործուն մասնակցությունը էկումենիկ շարժմանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նպատակն է նաև աշխարհին ներկայացնել մեր Եկեղեցին` իր քրիստոնեական արժեքներով և հոգևոր ժառանգությամբ:

 Միջեկեղեցական հարաբերությունների բաժինն իր գործունեության ընթացքում ԵՀԽ-ի, ԵԵԿ-ի, կրոնական և էկումենիկ կազմակերպությունների կողմից հրավիրված գիտաժողովներում ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության շահերն ու արտահայտում մեր տեսակետները այլևայլ խնդիրների առնչությամբ: Այն իր մշտական ներկայացուցիչներն ունի ԵՀԽ-ում, ԵԵԿ-ում և այլն: Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, բացի վերոնշյալ կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելուց, ինքն է կազմակերպում նմանօրինակ միջոցառումներ` Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ, Ս. Էջմիածնում և թեմերում: Այն քույր եկեղեցիների հետ նաև գործուն մասնակցություն է բերում կրթական ծրագրերին:

 ԵՀԽ-ի հետ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին արձանագրել է փոխշահավետ համագործակցության փորձառություն, որը նպաստում է եկեղեցիների միջև թե՛ աստվածաբանական երկխոսությունների հաստատմանը և  փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծմանը, թե՛ բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը:

 Հայ Եկեղեցին ակտիվորեն մասնակցում է մի շարք աստվածաբանական երկխոսությունների, որոնց ընթացքում շոշափելի արդյունքներ են արձանագրվել հատկապես Ուղղափառ Եկեղեցիների հետ բանակցություններում:

 Այսօր կարելի է արձանագրել, որ մեծ է Միջեկեղեցական հարաբերություների գրասենյակի դերը մեր Եկեղեցու և Ռուս Ուղղափառ, Ղպտի, Եթովպական, Ռումին, Վրաց Ուղղափառ Եկեղեցիների հարաբերություններում հաջողությունների ձեռքբերման գործում: Այս հաջողություններն ամրապնդվում են ոչ միայն մի շարք գիտաժողովների և կոնֆերանսների համատեղ մասնակցությամբ, այլև Եկեղեցիների պետերի փոխադարձ այցելությունների և բանակցությունների շնորհիվ:

 Բոլոր հանդիպումների և զրույցների ընթացքում Հայ Եկեղեցին շեշտում է Եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացման կարևորությունը, որը նպաստում է համաքրիստոնեական շրջանակներում Ուղղափառ Եկեղեցու վկայության ուժեղացմանը և էկումենիկ շարժման մեջ Ուղղափառ Եկեղեցիների մշտական մասնակցության գործին:

 2012 թ․մարտի 7-ից Միջեկեղեցական Հարաբերությունների բաժինը ղեկավարել է Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, իսկ 2015թ. Հունիսի 26-ից ցայսօր՝ Հոգեշնորհ Տ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

 

Տնօրեն՝ 010-517-260
Քարտուղարություն՝ 010-517-261
010-517-262
010-517-263

[email protected]

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]