Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Հոգեխնամ առաքելություն
  • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել  է 1997 թ. նոյեմբերի  13-ին՝ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի  համատեղ նախաձեռնությամբ։

 1997 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում համաձայնեցվում և հստակեցվում էին բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: Բանակի հոգևոր առաջնորդությունը սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար:

 Գնդերեցները (բանակի հոգևոր սպասավորներ) հոգևոր դաս-զրույցներ են անցկացնում զինվորականների հետ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի դիտումներ, ուխտագնացություններ, մկրտություններ, պատարագներ և եկեղեցական այլ արարողություններ:

  Հայ զինվորները հոգևոր զարթոնք են ապրում ճանաչելով  Հայ  Եկեղեցու վարդապետությունը և հաղորդ դառնում  հոգևոր կյանքին:

 Զորամասի գրադարանները համալրվում են հոգևոր գրականությամբ, տպագրվում և բաժանվում են զինվորի համար նախատեսված Աստվածաշնչեր, «Էջմիածին» ամսագիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, հոգևոր բնույթի տարբեր գրքույկներ, աղոթագրքեր:

  Հոգևոր առաջնորդության առաջին պատասխանատուն է եղել Տ. Վրթանես վարդապետ (եպիսկոպոս) Աբրահամյանը։

  1999 թ. դեկտեմբերին՝ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը։

  2006 թ. Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը։

  2007 թ.-ից Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է վերստին։

  2021 թ. փետրվարի 12-ից պաշտոնավարում է Տ. Մովսես  վարդապետ Սարգսյանը։

  ԶՈւ հոգևոր առաջնորդությունում ծառայող գնդերեցները առանձին զորախմբով մասնակցել են ՀՀ անկախության հռչակաման 20 և 25 ամյակների, նաև Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված զորահանդեսներին։

  2012 թ. հունվարի 29-ին հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Աշոտ Բ Երկաթ Բագրատունի  (914-928 թթ.) թագավորի խաչը հայտարարվել է հայոց բանակի  պահապան և հովանավոր սրբություն։  Հրաշագործ խաչի կրկնօրինակը, որի կենտրոնում ապակու տակ զետեղված է  Քրիստոսի փրկչական խաչափայտից մի մասունք, օծվել և հանձնվել է ՀՀ ԶՈւ  հոգևոր առաջնորդությանը:

 2017թ.-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ  ՀՀ  Զինված ուժերի կորպուսներին և կայազորներին նվիրաբերվել  են զորական սրբերի պատկերներով խաչվառներ, որոնք պահվում են զորամասի մարտական դրոշի կողքին։  

 Հոգևոր առաջնորդությունը գնդերեցների համար կազմակերպվում է եռամսյա սեմինար-քննարկումներ, տարեկան մեկ անգամ համաժողով՝ բարձրաստիճան հոգևորականների և ռազմական հոգեբանության մասնագետների ներգրավվածությամբ։

 Ներկայումս ՀՀ ԶՈւ առաջնորդությունում իրենց սպասավորությունն են բերում շուրջ 70 հոգևորականներ ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]