Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Թանգարաններ
  • Հին Վեհարան

Թանգարաններ

  • Մայր Աթոռի թանգարաններ
  • Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն
  • Հին Վեհարան
  • Ռուբեն Սևակ թանգարան

Հին վեհարան

Հին վեհարան

 Հին կաթողիկոսարանը կառուցվել է Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք և իբրև գործող վեհարան պատմության ընթացքում ծառայել է 20 կաթողիկոսների։ Չնայած նոր Հայրապետական նստավայրը (Հայոց Վեհարանը) կառուցվել է 1910 թ., սակայն խորհրդային իշխանությունների կողմից այն բռնագրավվել է և մինչեւ 1962 թ. իբրև կաթողիկոսարան է ծառայել հին շենքը:

 Վերականգնողական աշխատանքները վերսկսվեցին 1968-1971 թթ., և շենքը վերածվեց կաթողիկոսական թանգարանի: Թանգարանը նվիրված է 1738 - 1962 թթ. գահակալած բոլոր կաթողիկոսներին` Խրիմյան Հայրիկ, Գևորգ Դ, Գևորգ Ե, Գևորգ Զ, Ներսես Աշտարակեցի և Վազգեն Ա հայրապետներին:

 Հին Վեհարանի երկրորդ հարկում է գտնվում ընդունարանը, գահասրահը, որ կոչվում է  Ծաղկյա դահլիճ, կաթողիկոսի պաշտոնական գրասենյակը, կաթողիկոսական բնակարանը, սեղանատունը և օժանդակ այլ սենյակներ: Ծաղկյա գահասրահը հատկապես ուշագրավ է առաստաղի և պատերի զարդագրություններով (18-րդ դար), որոնց հեղինակները Հովնաթանյան նկարիչներն են:

 Պահպանելով Հին Վեհարանի ձևավորումն ու կահավորանքը` թանգարանում ցուցադրվում են Հայ Եկեղեցու մեծագործ կաթողիկոսների անձնական իրեր, ինչպես նաև նրանց կյանքին ու գործունեությանը նվիրված փաստաթղթեր, լուսանկարներ:    

Հին Վեհարան թանգարանիպատկերասրահ

Հին Վեհարան թանգարանիպատկերասրահ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]