Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական առաքելություն
  • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան

 Հառիճավանքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում։ Միջնադարյան Հայաստանի  հոգևոր-մշակութային  նշանավոր կենտրոններից է եղել:  7-րդ դարից սկսած՝ Հառիճավանքում գործել է դպրոց, որը եղել է միջնադարյան Հայաստանի գրչության նշանավոր կենտրոններից մեկը:

 Հառիճավանքի դպրոցից մեզ են հասել այնտեղ ընդօրինակված ձեռագրերի մի շարք պատառիկներ, ինչպիսին օրինակ 1209 թվականին Հառիճավանքում մանրանկարիչ Մարգարեի ձեռքով լրացված, ծաղկած և կազմված հնագույն  ձեռագիր Ավետարանի հիշատակարանից մի թերթ է:

 Մեզ հասած հաջորդ ձեռագիրը 1219 թվականի է՝ գրված Աբասի որդի Գրիգորի առաջնորդության ժամանակ: Այս ժամակահատվածում գրչության արվեստը Հառիճի դպրոցում ծաղկում էր։ Հետագա դարերում Հառիճի դպրոցի գործունեության մասին հավաստի տվյալներ չկան։ 13-րդ դարի կեսերին մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով վանքն ամայության է մատնվել, և ընդհատվել է դպրոցի գործունեությունը։

 Հռչակավոր Հառիճավանքը նորից վերակենդանացավ 18-րդ դարի առաջին կեսից սկսած, երբ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր Արևմտյան Հայաստանից գաղթեցին Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Շիրակում, Գուգարքում և այլուր:

 Հառիճավանքը դարձավ Կարսից հեռացած Ստեփանոս արքեպիսկոպոս Խաժակյանի նստավայրը և իբրև արքեպիսկոպոսանիստ, վերածվեց նորագաղթ հայերի մտավոր և մշակութային կենտրոնի:

 1850-ական թվականների սկզբին Ալեքսանդրապոլում վանքի կարիքները հոգալու համար հիմնվեց հայ երիտասարդներից կազմված մի ընկերություն: Ընկերության նախագահ դարձավ հայտնի բանասեր Կարապետ Կոստանյանի հայրը` Հովսեփ ավագ քահանա Կոստանյանը:

 1856-1857թթ. այնտեղ բացվել է կիսագիշերօթիկ դպրոց:

 1872թ. դպրոցն ունեցել է 64 աշակերտ, 32-ը` գիշերօթիկ, 32-ը` երթևեկ:

 1887թ. եղել է երկդասյա դպրոց` հինգ բաժանմունքով:

 1896թ. ցարական կառավարությունը փակել է այն. վերաբացվել է տասը տարի անց:

 1907թ. դարձել է երկսեռ ծխական դպրոց` գործելով Ղփչաղ (Հառիճ) գյուղում:

 1907-1908 ուստարում ունեցել է հինգ ուսուցիչ, 109 աշակերտ:

 1913-1914 ուստարում դարձել է վեցամյա, հետագայում` միջնակարգ:

 1887-1889թթ. Հառիճի դպրոցում է սովորել է Ավ. Իսահակյանը:

 1890-ականներին Հառիճավանքում գործունեություն է ծավալել Կոմիտաս Վարդապետը:

Խորհրդային տարիներին Հառիճավանքում գործել է հանրակրթական դպրոց, այնուհետև թանգարան:

 Հառիճավանքում կրթական կյանքը վերածնվել է 2011 թվականին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ջանքերով և Թրբանճյան ընտանիքի միջոցներով Հառիճավանքում վերաբացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանին կից հոգևոր ընծայարան, որն ուներ  8 ուսանող:

 Ընծայարանի առաջին հոգևոր տեսուչն է եղել Հոգեշնորհ Տ. Հարություն աբղ. Կիրակոսյանը (2011-2012):

 2013 թ. ապրիլին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հառիճավանքի ընծայարանին տրամադրվել է ավագ դպրոցի կրթական ծրագրեր իրականացնելու արտոնագիր:

 Ընծայարանը կրթական բոլոր ծրագրերն, ուսումնական պլանները ստանում է Կրթության և գիտության նախարարությունից, ավարտական քննություններն ընծայարանում ևս կազմակերպվում են ավագ դպրոցի կրթական ծրագրերին համապատասխան՝ նախարարության հետ համատեղ: Ընծայարանում իրականացվում են ուսումնական բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են հանրապետության ավագ դպրոցներում, սակայն ի հավելումն այդ առարկաններին` այստեղ լրացուցիչ անցնում են հոգևոր բնույթի այլ առարկաներ:

 2013 թ․ ընծայարանի սաների թիվը 56 էր:

 2012-2017թթ. ընծայարանի տեսուչ է եղել Հոգեշնորհ Տ. Նշան աբեղա Հմայակյանը:

 2017թ.  Հառիճի Թրբանճյան ընծայարանի տեսուչն է Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը:

 2012-2021թթ. Հառիճի Թրբանճյան ընծայարանը տվել է 90 շրջանավարտ, որոնց ճնշող մեծամասնությունն ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան և առանձնացել բարձր պատրաստվածությամբ: Այլ բուհեր ընդունված շրջանավարտները ևս իրենց ուսման մեջ աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ, կարգապահությամբ և մարդկային, քրիստոնեական բարձր արժեքներով:

 2012-2019թթ. Հառիճավանքում կատարվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ`բարեկարգվել է վանքի տարածքը, հիմնովին վերանորոգվել Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատունը, ամրակայվել վանքի պատերը, կատարվել տանիքային վերանորոգչական աշխատանքներ:

 Տեր և տիկին Ջերալդ և Փատրիսիա Թրբանճյանների (Լոս Անջելես, ԱՄՆ) ազնիվ բարերարությամբ, 2017 թվականի հունիսի 19-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքի նորամուտի արարողությունը:

 Հառիճի Թրբանճյան ընծայարանը գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածության ներքո:

 Ընծայարանը ակտիվ համագործակցում է Շիրակի մարզի ավագ դպրոցների հետ, կատարվում են փոխադարձ այցելություններ և համատեղ միջոցառումներ: Համատեղ միջոցառումներ են կազմակերպվում նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հետ:

 Բացի համատեղ միջոցառումներից, ընծայարանը հանդես է գալիս նաև նախաձեռնություններով՝ կազմակերպելով ինտելեկտուալ մրցույթներ, ուխտագնացություններ, շաբաթօրյակներ: Հառիճի Թրբանճյան ընծայարանի սաները բարձ արդյունքներ են գրանցել նաև հանրապետական օլիմպիադաներում:

 

Էլ. Հասցե` [email protected]

Հեռ.` 0244-5-82-13

Ֆեյսբուքյան էջ` www.facebook.com

Հառիճավանքի պատմությունը

Հառիճավանքի պատմությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]