1993 թվականին, նախաձեռնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի (ով այդ օրերին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր) և Հայկական բարեգործական ընդհանուր միության այդ օրերի նախագահ մեծազնիվ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի, Հայաստանում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններից մի քանիսը սկսեցին գործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո, որն այսօր հայտնի է որպես «Հայորդյաց տներ»: Այդ ծրագիրն իրագործվեց ՀԲԸՄ-ի և անհատ բարերարների (Սարգիս և Հռութ Բեդևյաններ, Միքայել և Մարի Հարությունյաններ, Հրաչ և Սյուզան Թուֆայաններ, Սանդրա Շահինյան Լեյթների, («Գուլամերյան» հիմնադրամ) ֆինանսական աջակցությամբ:
Այսօր Հայաստանում գործում են 8 հայորդյաց տներ, որոնցից 4-ը՝ քաղաքամայր Երևանում (Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա, Քանաքեռի մանրանկարչության կենտրոն), իսկ մնացյալ 4-ը՝ մարզերում (Էջմիածին, Վանաձոր, Աշտարակ, Գյումրի քաղաքներում):
2021 թվականի դրությամբ հայորդյաց տներ հաճախող սաների թիվը հասնում է շուրջ 2650-ի, իսկ համակարգում աշխատողների թիվը 330-ի: Երեխաներն ուսանում են տարբեր ոլորտների շուրջ 124 դասարաններում՝ դեկորատիվ կիրառական արվեստների, կերպարվեստի, երգ-երաժշտության, պարային, կրկեսային, սպորտի, լրագրության, ավիամոդելավորման, օտար լեզուների: Հայորդյաց տներում շարունակաբար իրագործվում են նորանոր ծրագրեր և կազմավորվում նոր դասարաններ:
Հայորդյաց տներում ստեղծված է դասավանդման այնպիսի համակարգ, որը սաներին հնարավորություն է տալիս ըստ արժանվույն տիրապետելու ուսուցանվող առարկային: Հայորդյաց տներում ստացած կրթությունը հնարավորություն է տալիս սաներից շատերին իրենց ուսումը շարունակելու բուհերում կամ աշխատելու համապատասխան ոլորտներում:
Ամեն տարի կազմակերպվում են զանազան միջոցառումներ` ցուցահանդեսներ, սպորտային մրցումներ, բարեգործական և տարեվերջյան հաշվետու համերգներ, տոնակատարություններ, ուխտագնացություններ և այլն: Հայորդյաց տների սաները մասնակցում են հանրապետական և միջազգային ցուցահանդես-մրցույթների, սպորտային մրցումների, համերգների` արժանանալով պարգևների և բարձր մրցանակների:
Հայորդյաց տները զանազան ձեռնարկներ և միջոցառումներ են կազմակերպում այլ կրթական կառույցների հետ և ունեն համագործակցության լայն շրջանակներ:
Հայորդյաց տների գործունեությունը նպատակամղված է պատանի հայորդիների մեջ կերտել հայ մարդու ազգային, բարոյական ճշմարիտ կերպարը, սովորեցնել արվեստի, արհեստի կամ սպորտի բնագավառի հմտությունները, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը դառնա ազգային արժեքների գիտակից կրողն ու քրիստոնեական հավատի նվիրյալ հետևորդը:
Տարբեր տարիներին հայորդյաց տների տեսուչներ են եղել՝
Տիար Լևոն Իվանյան՝ 1993-1994թթ․,
Տիար Սիմոն Սիմոնյան՝ 1994-1997թթ․,
Հոգեշնորհ Տ. Թորգոմ աբեղա Տոնիկյան՝ 1997-2001թթ․,
Արժանապատիվ Տ. Խադ քահանա Ղազարյան՝ 2001-2007թթ․,
Հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյան՝ 2007-2008թթ․,
Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյան՝ 2008-2016թթ․,
Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան՝ 2016-2020թթ․,
Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյան՝ 2020-2021թթ․,
Տնօրենի պաշտոնակատար տիար Հայկ Գազազյան՝ 2022թ.:
Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակ
Տնօրենի պաշտոնակատար տիար Հայկ Գազազյան
ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 14
Հեռ. +374 (10) 28-00-17
Էլ. փոստ՝ [email protected]
Արաբկիրի հայորդյաց տուն

ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 14
Հեռ․ +374 (10) 28 38 14 +374 (10) 28 15 06
Նորքի հայորդյաց տուն

ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք 7-րդ զանգված, Դավիթ Բեկի 60
Հեռ. +374 (10) 66 60 05
+374 (10) 66 77 50
Մալաթիայի հայորդյաց տուն

ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա 37
Հեռ․ +374 (10) 74 68 25+374 (10) 74 69 39
Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տուն

ՀՀ, ք. Էջմիածին, Իսի-Լե Մուլինո 8 դ
Հեռ․ +374 (231) 43 850
+374 (231) 55 038
Քանաքեռի Մանրանկարչության արվեստի կենտրոն

ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ, 6-րդ փող., 29 շենք
Հեռ․ +374 (10) 28 05 22
Վանաձորի հայորդյաց տուն

ՀՀ, ք․Վանաձոր, Աղայան 86 բ
Հեռ․ +374 (322) 28 530
+374 (322) 28 550
Գյումրու հայորդյաց տուն

ՀՀ, ք. Գյումրի, Օզանյան 1
Հեռ՝ +374 (312) 45 959
Աշտարակի հայորդյաց տուն

ՀՀ, ք. Աշտարակ, Սիսակյան 6
Հեռ. +374 (232) 33 115