Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Հոգեխնամ առաքելություն
  • Իզմիրլյան ԲԿ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Իզմիրլյան բժշկական կենտրոն

Իզմիրլյան բժշկական կենտրոն

 1986 թ․ հիմնադրվեց տարածաշրջանային նշանակություն ունեցող  Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, որը կոչված էր մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել Անդրկովկասի 3 հանրապետություններին։

 ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կենտրոնը վերակազմակերպեց որպես բազմապրոֆիլ հիվանդանոց։

 1998 թ. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ջանքերով հիմնվեց և 2000 թ. շահագործման են հանձնվել Պլաստիկ և Ընդհանուր վիրաբուժության բաժինները:

 2000թ. Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը ձեռք բերեց և 2001թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերեց այս ինստիտուտն այդ ժամանակ վերանվանվեց Ս.Ներսես Մեծ բժշկական կենտրոն, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հնարավորություն ընձեռեց շարունակել և ընդլայնել մատուցվող ծառայությունները:

 2008-2012 թթ․ «Իզմիրլյան» հիմնադրամի և ՀԲԸՄ տնօրեն տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի համագործակցությամբ հիվանդանոցը հիմնանորոգվեց և կառուցվեց նոր մասնաշենք: Վերանորոգումից հետո՝ 2012 թվականին, հիվանդանոցը վերանվանվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր կազմում ընդգրկելով «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական կենտրոնը:

 Բժշկական  կենտրոնը  պարբերաբար համալրվում է անհրաժեշտ բժշկական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Տիար Անդրե Կիսաջիկյանի (Բրազիլիա) ջանքերով Իզմիրլյան բժշկական կենտրոնը կահավորվել է: Ի նպաստ հիվանդանոցի գործունեության, «Սարգիս և Սիրան Գաբրիելյաններ» հիմնադրամի (ԱՄՆ) կողմից հաստատվել է հատուկ հիմնադրամ: «Բուլուքյան» հիմնադրամի (Ֆրանսիա) կողմից ամենամյա հատկացումներ են կատարվում բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:  Հիվանդանոցին արժեքավոր սարքավորումներ է տրամադրել նաև բժիշկ Կարո Դերձակյանը (ԱՄՆ):

 «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն ունի 10 հիմնական բաժանմունք՝ 139 մահճակալով, շուրջ 280 աշխատակից` 63 առաջատար բժիշկ, 115 բուժքույր, սպասարկող ու ադմինիստրատիվ այլ աշխատակիցներ: Բժշկական կենտրոնում ամեն տարի իրականացվում է ավելի քան 7000 վիրաբուժական միջամտություն, և շուրջ 30,000 մարդ ենթարկվում է ախտորոշիչ և լաբորատոր հետազոտության:

 Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ծրագրերը համակարգում է Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի և Ազգային առողջապահության ինստիտուտի հետ:  

 Կենտրոնի բաժանմունքները համագործակցում են արտասահմանում բնակվող անվանի հայ բժիշկների հետ:

 Կենտրոնի տնօրենն է բ․գ․դ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը (գործադիր տնօրենի ժ/պ՝ տիար Տիգրան Նալբանդյան): «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը նպատակ ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ հիվանդներին ապահովել բժշկական որակյալ և մատչելի ծառայություններ: Կենտրոնը բարձրակարգ բժշկական ծառայություններ է մատուցում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:

 «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեության  հիմքում ընկած են կարևորագույն երեք սկզբունքներ` բժշկական ծառայությունների որակ,  հասանելիություն և մատչելիություն:

 2011 թ․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ բժշկական կենտրոնում հիմնադրվել է հոգևոր տեսչություն: Իզմիրլյան ԲԿ-ում հոգևոր տեսուչներ են եղել՝

 2011- 2016թթ. Գերաշնորհ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգիսեան,

 2016-2019թթ. Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյան,

 2020 - 2022թթ. Արժանապատիվ Տեր Պողոս քահանա Միքայելյան,

 2022 թ․ Արժանապատիվ Տեր Սահակ քահանա Սահակյան։

 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի միջոցով կազմակերպվում են կենտրոնի բժիշկների ամենամսյա այցեր Հայաստանի տարբեր շրջաններ, գյուղեր ու քաղաքներ: Հատուկ խմբերի համար տրամադրվում են անվճար բժշկական ծառայություններ և խորհրդատվություն:

Հեռ. (010) 242024

Կայք՝ http://izmirlianmedicalcenter.com

Էլ. հասցե՝ [email protected]

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]