Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Հայոց Եկեղեցին
  • Նվիրապետություն
  • Թեմեր

Հայոց Եկեղեցին

  • Ակնարկ
  • Մեր դավանանքը
  • Սուրբ Պատարագ
  • Ժամերգություն
  • Նվիրապետություն
    • Նվիրապետական աթոռներ
    • Թեմեր
    • Հայրապետական պատվիրակություններ

Թեմեր

Թեմերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնեական Համայնքների (ծխերի) հիման վրա:

IV դ. սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ: Թեմ անվանումն առաջացել է VII դ., Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների վարչական միավորների՝ թեմերի անունից:

Հայ եկեղեցու վարչական միավորների բոլոր տարատեսակները կոչվել են թեմեր (չնայած ունեցել են տարբեր տարածք և ազդեցություն): Գլխավորել են Հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային, անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ:

X դ. Հայոց կաթողիկոսությանը ենթակա թեմեր գործել են նաև Հայաստանից դուրս: Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը (973–992) թեմեր է հաստատել նաև Անտիոք, Տարսոն, Տրայանուպոլիս քաղաքներում: Թեմը կրել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը:

Ուշ միջնադարում պատմաքաղաքական հանգամանքների բերումով որոշ թեմեր վերացել են, մյուսների տրոհմամբ կամ միավորմամբ ստեղծվել են նորերը: Մեծ թեմերը տրոհվել են, աստիճանաբար նոր տարածք և ազդեցություն ձեռք բերել և վերածվել ինքնուրույն եկեղեցավարչական միավորների: Ըստ այդմ՝ Հայ եկեղեցում առաջացել են թեմերի նոր տարատեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանական, եպիսկոպոսական թեմական տեսչություններ, եպիսկոպոսական վիճակ, վիճակ և տեսչական վիճակ, առաջնորդություն, պատվիրակ-առաջնորդություն, առաջնորդական փոխանորդություն, տեսչություն, վիճակային և վանական տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն:

Հայ եկեղեցու թեմական առաջնորդներ կարող են լինել ոչ միայն եպիսկոպոսները, այլև ծայրագույն վարդապետներն ու վարդապետները, որոնք լիակատար իրավասությամբ կրում են առաջնորդի պաշտոնը: Տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են Հայ եկեղեցու թեմերի քանակը, անվանումը, առաջնորդանիստ կենտրոնը: Թեմերն ունեցել են կառավարման անկախ կամ կիսանկախ վիճակ:

Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին թեմեր ունի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև Սփյուռքի հայ համայնքներում:

 

 ______________________ 

 

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՄԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • Արարատյան Հայրապետական թեմ
  • Շիրակի թեմ
  • Գուգարաց թեմ
  • Արմավիրի թեմ
  • Սյունյաց թեմ
  • Արագածոտնի թեմ
  • Կոտայքի թեմ
  • Գեղարքունյաց թեմ
  • Վայոց ձորի թեմ
  • Տավուշի թեմ
  • Արթիկի թեմ
  • Մասյացոտնի թեմ
  • Արցախի թեմ
  • Վրաստանի հայոց թեմ
  • Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
  • Հարավային Ռուսաստանի հայոց թեմ
  • Ուկրաինայի հայոց թեմ
  • Բալթյան երկրների հայոց թեմ
  • ԱՄՆ հայոց արևելյան թեմ
  • ԱՄՆ հայոց արևմտյան թեմ
  • Կանադայի հայոց թեմ
  • Արգենտինայի հայոց թեմ
  • Բրազիլիայի հայոց թեմ
  • Ուրուգվայի հայոց թեմ
  • Ֆրանսիայի հայոց թեմ
  • Մեծ Բրիտանիա և Իռլանդիայի հայոց թեմ
  • Ռումինիայի հայոց թեմ
  • Բուլղարիայի հայոց թեմ
  • Հունաստանի հայոց թեմ
  • Գերմանիայի հայոց թեմ
  • Շվեյցարիայի հայոց թեմ
  • Եգիպտոսի հայոց թեմ
  • Իրաքի հայոց թեմ
  • Դամասկոսի հայոց թեմ
  • Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմ
  • Ադրբեջանի հայոց թեմ
  • Թեհրանի հայոց թեմ
  • Սպահանի հայոց թեմ
  • Ատրպատականի հայոց թեմ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]