Վանական խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտական գործող կառավարման մարմին է, որն իր գործունեությունը ծավալում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Վանական խորհուրդը ստեղծվել է 2000 թվականին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:
Խորհրդի գործառույթները սահմանված են Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում: Վանական Խորհուրդը վերահսկում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործունեությունը, կատարում համապատասխան ստուգումներ, պահանջում բաժինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններ, կազմակերպում քննարկումներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության տալիս ցուցումներ:
Ատենապետ`
Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Անդամներ`
Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյան