Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Թանգարաններ
  • Ռուբեն Սևակ թանգարան

Թանգարաններ

  • Մայր Աթոռի թանգարաններ
  • Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն
  • Հին Վեհարան
  • Ռուբեն Սևակ թանգարան

Ռուբեն Սևակ թանգարան

Ռուբեն Սևակ թանգարան

Թանգարանը գտնվում է Մայր Տաճարի հարավային մասում սարկավագաց կացարանի երկհարկանի շենքի առաջին հարկում: Շենքը կառուցվել է 18-րդ դարում ՝  Ղազար Ջահկեցի Կաթողիկոսի օրոք (1737-1751թթ.), կոչվել է նրա անունով՝ Ղազարապատ: Սկզբանական շրջանում առաջին հարկը ծառայել է որպես հյուրատուն և հյուրասրահ, իսկ երկրորդ հարկը՝ կացարան ճեմարանականների և ուխտավորների համար:

1974թ. Ղազարապատը հիմնովին վերակառուցվել է: Առաջին հարկի արևմտյան հատվածում տեղակայված ճաշարանից և խոհանոցից օգտվել են հյուրերը և կենվորները, օգտագործվել է նաև հատուկ արարողությունների ժամանակ:

2013թ. առաջին հարկը կրկին վերանորոգվել է. խոհանոցը և ճաշարանը տեղափոխվել: Վերակառուցված շենքը վերաբացվել է որպես Ռուբեն Սևակ թանգարան: 2013 թ. սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց նոր թանգարանը: Թանգարանում ցուցադրվում է ֆրանսիացի բարերար Հովհաննես Չիլինկիրյանի՝ Հայ Եկեղեցուն նվիրած արվեստի գործերի հավաքածուն: Հավաքածուն ներառում է հիմնականում ֆրանսիահայ նկարիչների շուրջ 200 կտավ, որոնցից առանձնանում է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու երեք կտավ: Թանգարանում են պահվում և ցուցադրվում բժիշկ, պոետ և արձակագիր Ռուբեն Սևակի (1885-1915 թթ.) անձնական իրերից՝ կարևոր փաստաթղթեր, արվեստի գործեր և գրական գործեր: Ռուբեն Սևակը Հայոց Ցեղասպանության նահատակներից է։ 1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան կառավարության կողմից ձերբակալվել է, ապա սպանվել նույն թվականի օգոստոսի 26-ին:

Ռուբեն Սևակ թանգարանի տնօրենն է 
Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը

Հեռ. 010-517-256

Ռուբեն Սևակ թանգարանի պատկերասրահ

Ռուբեն Սևակ թանգարանի պատկերասրահ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]