Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Հոգեխնամ առաքելություն
  • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

«Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն

«Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, 2012 թվականից Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում գործում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը:

Կենտրոնի առաքելությունն է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, առանց ծնողական խնամքի մնացած աղջիկներին վերականգնողական ծառայությունների տրամադրումն է: Կենտրոնն ապահովում է շուրջօրյա խնամք և պաշտպանություն շահառու աղջիկներին` ներառելով սոցիալական, կրթական, հոգեբանական միջամտությունները:

Կենտրոնում «Մեր Հույս» բարեգործական հիմնադրամի/ԱՄՆ/ աջակցությամբ գործում է 2 ծրագիր` 8-16տ․ և 16-21տ․ տարիքային խմբերի համար: «Կիսաանկախ կյանք» /16-21տ․/ ծրագրի նպատակն է պատրաստել աղջիկներին անկախ, ինքնաբավ կյանքի:

Կենտրոնի մասնագիտական անձնակազմը ամենօրյա 24/7 գրաֆիկով ծառայություն է մատուցում ինչպես շահառու աղջիկներին, այնպես էլ նրանց ընտանիքներին: Ծառայությունները պլանավորվում են ըստ աղջիկների կարիքների անհատական գնահատման և զարգացման առանձնահատկությունների: Մասնագիտական  խումբն  աշխատում է նաև շահառուների կենսաբանական ընտանիքների հետ` նպաստելով ընտանեկան դրական մթնոլորտի ձևավորման, արդյունավետ ծնողավարման, բռնության ռիսկերի կանխարգելման, ինչպես նաև  աշխատանքներ են տարվում երեխաներին իրենց  ընտանիքների հետ վերամիավորման ուղղությամբ: 

Կենտրոնի շահառուներից 10 աղջիկներ ուսանել և դեռ ուսանում են ՀՀ ԲՈՒՀ-երում, 14-ը միջին մասնագիտական հաստատություններում: Շահառուներն ակտիվ ներգրավված են կենտրոնի կողմից կազմակերպվող տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը: Հիմնադրման օրվանից կենտրոնի խնամքի ներքո գտնվել են ընդհանուր թվով 42 աղջիկներ։

Այս պահին  կենտրոնը թվով 20 աղջիկների խնամք և պաշտպանություն է իրականացնում:

 

Հասցե՝  ք․ Երևան, Ահարոնյան 2/2

Հեռ․՝ +374 10 20 19 28

Տնօրեն՝ Նունե Գեղամյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]