Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Թանգարաններ
  • Մայր Աթոռի թանգարաններ

Թանգարաններ

  • Մայր Աթոռի թանգարաններ
  • Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն
  • Հին Վեհարան
  • Ռուբեն Սևակ թանգարան

Մայր Աթոռի թանգարաններ

Մայր Աթոռի թանգարաններ
 
 
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում են գտնվում բազմաթիվ մասունքներ և սրբություններ, որոնք բերվել են տարբեր վանքերից, եկեղեցիներից և անձնական պահոցներից:

Հատկապես նվիրական են Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը և Նոյյան տապանից սրբազան մասունքը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն, հռոմեացի զինվորի ձեռքով Քրիստոսի կողը խոցած Գեղարդը Հայաստան է բերել Սբ. Թադեոս առաքյալը: Այդ է պատճառը, որ հայ արվեստում առաքյալը պատկերվում է Սուրբ Գեղարդը ձեռքին:

Հայ Եկեղեցու մյուս մասունքը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջն է, որի վրա պատկերված են Լուսավորչի կրած 12 չարչարանքները: Լուսավորչի Աջի առկայությամբ է կատարվում սուրբ մյուռոնի օրհնության սրբազան արարողությունը:

Լուսավորչի Աջը միշտպես պահվել է Կաթողիկոսությունում, և ցանկացած ժամանակ, երբ Ամենայն Հայոց Հայրապետությունը տեղափոխվել է, տեղափոխվել է նաև Աջը: 17-րդ դարում, երբ Շահ Աբբասը հայերին ստիպեց գաղթել Պարսկաստան, բացի Սուրբ Էջմիածնի քարերից իր հետ վերցրեց նաև Ս. Աջը` խորամանկությամբ ստիպելով հայերին մնալ Պարսկաստանում, քանի որ, ինչպես ժամանակի պատմագիր Առաքել Դավրիժեցին է գրում. «Ողջ հայ ժողովուրդը կապված է Լուսավորչի Աջին ու Սուրբ Էջմիածնին»:

 
 
 
 

Նոյյան Տապանի մասունքը, ըստ պատմական աղբյուրների, 4-րդ դարում հանձնվել է Ս. Հակոբ Մծբնա հայրապետին, ով բարձրացավ Արարատ լեռան գագաթը` տեսնելու համար Նոյյան Տապանը: Երբ քուն մտավ, Աստծու հրեշտակը Տապանի մասունքը դրեց նրա գլխի տակ: Երազի մեջ հրեշտակը հրամայեց Հակոբին արթնանալ, վերցնել մասունքն և հետ վերադառնալ:

Սուրբ Էջմիածինը Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրն է և հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը, այստեղ են հավաքված պատարագի բազում պարագաներ ու հանդերձներ:

Դրանց մեծ մասը ողջ աշխարհի տարբեր թեմերից առանձին անհատների ու ընտանիքների կողմից նվիրատվություններ են այնպիսի առիթներով, ինչպիսիք են օրինակ Կաթողիկոսի գահակալությունը, եպիսկոպոսների ձեռնադրությունը, Սուրբ Մյուռոնի օրհնությունը կամ նման այլ առիթներ:

Մայր Աթոռի ավանդական սուրբ մասունքները, արվեստի շատ գործեր և պատարագի արարողության ժամանակ օգտագործվող պարագաներ պահվում են հիմնականում Մայր Աթոռի երեք թանգարաններում: Դրանք են՝ Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն-թանգարանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին հայրապետական նստավայրը՝ Հին Վեհարանի վերևի հարկը և Ռուբեն Սևակի անվան թանգարանը, որը գտնվում է Ղազարապատում:

Խրիմյան թանգարանն այժմ վերանորոգման փուլում է, որտեղ նախատեսվում է ցուցադրել Արշիլ Գորկու և այլ հայտնի նկարիչների գործեր: Թանգարանը շուտով բաց կլինի, որտեղ այցելուները հնարավորություն կունենան դիտելու արվեստի այս կարևոր գործերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենն է
Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը

Ֆեյսբուքյան էջ՝  Museums of the Mother See of Holy Etchmiadzin 
Էլ հասցե՝ [email protected]

Թանգարանների տոմսերի արժեքը`

200 ՀՀ դրամ

Դպրոցականների համար

300 ՀՀ դրամ

Ուսանողներ (ուսանողական տոմսերով)

500 ՀՀ դրամ

Մեծահասակ ՀՀ քաղաքացիներ

1500 ՀՀ դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ

Նախադպրոցական երեխաների, կենսաթոշակառուների, զինվորականների և ԻԿՕՄ-ի անդամների մուտքն անվճար է:

Աշխատանքային ժամեր՝

Երք-Կիր.10:30 - 17:30

Ռուբեն Սևակ թանգարան

Երք-Կիր. 10:30 - 17:30

«Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն

էքսկուրսիա հարկավոր է պատվիրել նախապես

զանգահարելով +37410517253

Թանգարանների հասցե ք. Վաղարշապատ, 1101, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]