Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Քարոզչական, տեղեկատվական
  • ՀԵՀԵՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում

 Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2001թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում հիմնադրվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը ( այսու՝ ՀԵՀԵՄ), որի առաջնորդ նշանակվեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

 ՀԵՀԵՄ-ը սկզբնական շրջանում կոչվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Կազմակերպություն (ՀԵՀԵԿ), իսկ 2015 թվականից այն վերանվանվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում (ՀԵՀԵՄ):

 2018 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը տեղակայվեց «Հովնանյան» հիմնադրամի կողմից կառուցված Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցիների վարչական տարածքում:

 ՀԵՀԵՄ-ի առաքելությունն է` համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը՝ ի հարատևություն հայ ինքնության և ի զորացումն Հայոց Հայրենիքի, կազմակերպել հայ երիտասարդության ներուժի գործածումը՝ ազգային ու հոգևոր արժեքների պահպանության նվիրական գործում:

 ՀԵՀԵՄ-ը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ համագործակցում է  հասարակական ու պետական պատկան հաստատությունների, երիտասարդական կազմակերպությունների, համալսարանական և ուսանողական կառույցների, կրթական, մշակութային, բարեսիրական և մարդասիրական նպատակներ ունեցող այլ կենտրոնների, ՀՀ կուսակցությունների երիտասարդական թևերի հետ:Կազմակերպվում են ուխտագնացություններ, հոգևոր միջոցառումներ, սեմինարներ և հանդիսություններ ազգային-եկեղեցական տոների առթիվ:

 

 2008 թվականից առ այսօր աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունեցել մի շարք պատգամավորական, տարածաշրջանային, միջտարածաշրջանային  և ենթատարածաշրջանային ժողովներ, իսկ 2019 թ․ նոյեմբերի 3-5 Երևանյան Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ  Ատենապետաց Ա ժողովը։

ՀԵՀԵՄ կառուցվածքը

 Ա. Կենտրոնական գրասենյակ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին — Երևան, Աբովյան 15/1),

 Բ. 8 Տարածաշրջաններ (Հայաստան-Վրաստան-Արցախ, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, Հնդկաստան և Մյանմար, Ծայրագույն Արևելք (Ավստրալիա և Նոր Զելանդիա):

 

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն` Թովմա վարդապետ Խաչատրյան

Կոնտակտային տվյալներ

+374 43 85 1700
+374 43 71 1700
www.hehem.am
[email protected]
[email protected]
ք. Երևան, Աբովյան, 15/1
Աշխատանքային ժամերը:
09:00 - 18:00

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected].am