Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական առաքելություն
  • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

 Հնդկաստանում հայ երեխաներին հայեցի կրթելու համար ազգային ճեմարան ունենալու գաղափարն առաջադրվել է Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի  կողմից: Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը (ՀՄՃ) (անգլ․ Armenian College and Philanthropic Academy) հիմնադրվել է 1821թ. ապրիլի 2-ին:

 Մարդասիրական ճեմարանը սփյուռքում գործող հին հայկական կրթական հաստատություններից մեկն է, որը հիմնադրման օրվանից անխափան գործում է մինչև այսօր: 1824թ.-ից Հայոց Մարդասիրական ճեմարանում շուրջ 50 տարի գործել է տպարան: Այստեղ է գտնվում նաև «Արարատյան» գրադարանը, որը հիմնվել է 1828թ.-ին: Գրադարանն ունեցել է հայկական գրքերի և ձեռագրերի՝ ժամանակի ամենամեծ հավաքածուն:

 Ճեմարանում դասավանդել են անվանի մտավորականներ Հարություն Գալուցյանը, Մեսրոպ Թաղիադյանը և ուրիշներ:

 Մինչեւ 1870թ. ճեմարանն ունեցել է իր ինքնուրույն կրթական ծրագիրը, սակայն հետագայում համապատասխանեցվել է Կալկաթայի համալսարանի քննությունների պահանջներին: 1883թ. հաստատությունը պաշտոնապես ճանաչվել է որպես միջնակարգ դպրոց, իսկ 1888թ. դասվել է Կալկաթայի համալսարանի քոլեջների շարքին:

 1999թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամակալությանը` ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունը տնօրինելու  իրավունքը: Ուսումնական ծրագրերը, կադրային նշանակումները, դպրոցի վիճակն ու խնամքը վերահսկվում են Մայր Աթոռի կողմից:

 Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրման օրվանից ի վեր լավագույնս կրթել է հազարավոր հայ երեխաների: Այսօր էլ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ և բարձր տնօրինությամբ Հայոց մարդասիրական ճեմարանը շարունակում է իր կրթական առաքելությունը:

 Իրականցվում են բազմաթիվ ծրագրեր՝ ճեմարանում որակյալ կրթություն ապահովելու և ապագա սերունդներին հայեցի դաստիարակելու համար:

 Հայոց մարդասիրական ճեմարանը երկսեռ, գիշերօթիկ դպրոց է: Ճեմարանը Նոր Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի (Indian Certificate of Secondary Education (ICSE) անդամ է և աշակերտներին պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին:

 Ներկա պահին հաստատությունում սովորող աշակերտների մեծ մասը Հայաստանից է, սովորում են նաև հայ աշակերտներ՝ Սփյուռքից (Հնդկաստան, Ռուսաստան, Մյանմար, Իրաք, Իրան):

 Աշակերտների և ուսուցիչների կեցության, սննդի, գրենական պիտույքների, ուսման վարձի և աշխատավարձերի ծախսերն ամբողջությամբ հոգում է ճեմարանը: Ուսուցման լեզուն հիմնականում անգլերեն է: Ճեմարանում հայագիտական և բնագիտական առարկաներից բացի, աշակերտները սովորում են նաև հնդկերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներ: Բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տրվում շարունակելու ուսումը Հնդկաստանի և աշխարհի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 Ճեմարանն ունի ֆուտբոլի և բասկետբոլի ընդարձակ խաղադաշտեր, լողավազան, մարզասրահ, մանկական խաղահրապարակ:

 

 

Ճեմարանի կառավարիչ՝ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյան

Էլ. փոստ`[email protected]

Հեռ.: 91 (033) 40109115

 

Կառավարչի օգնականներ՝

Տ. Հայկ քահանա Քոչարյան

Տ. Արծրուն քահանա Միքայելյան

 

Տնօրեն՝ Տիկին Դեբանջալի Չաուդհուրի

Էլ. փոստ` [email protected]

Հեռ.: 91 (033) 40109114

 

Հասցե`  Armenian College and Philanthropic Academy

56B, Mirza Ghalib Street (Free School Street),

Kolkata - 700 016, West Bengal, India

Հեռախոս` 91 (033) 40109051 / 22299051

Հեռատիպ (ֆաքս)՝ 91 (033) 22275869

Էլ. փոստ` [email protected]

Կայքէջ` www.armeniancollege.edu.in

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]