Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական առաքելություն
  • Էօրնեկեան հանրակրթական դպրոց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

ԷՕՐՆԵԿԵԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ԷՕՐՆԵԿԵԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2009 թ.։ Դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է ՀՀ Ազգային հերոս, արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էօրնեկեանի հովանավորությամբ, և 2009 թ. սեպտեմբերի 1-ից կրում է վերջինիս անունը՝ ծառայելով որպես հայ-արգենտինական հարատև բարեկամության ամուր կամուրջ: Հիմնադրումից մինչև 2018 թ․ դպրոցը հաջողություններ և ձեռքբերումներ է արձանագրել Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի տեսչության օրոք։

 Էօրնեկեան հանրակրթական դպրոցը եռաստիճան է՝ տարրական, միջին և ավագ բաղադրիչներով: Դպրոցն անվճար է, իսկ կրթությունն իրականացվում է պետական ծրագրով:

 Դպրոցում կրթության ավանդական եղանակները զուգակցված են նոր մեթոդներով ու եղանակներով՝ ապահովելու ուսումնական գործընթացի բարձր արդյունավետություն: Դպրոցի առողջ և թափանցիկ գործունեությունը հիմնված է մի քանի սկզբունքների վրա`

  • ուսման նկատմամբ բացառիկ պահանջկոտություն,
  • հմուտ, փորձառու և աշակերտակենտրոն ուսուցում իրականացնող ուսուցիչների ներգրավում,
  • մարդու բարոյական նկարագրի հետևողական կայացում,
  • ինտելեկտուալ ու զարգացած անհատի համակողմանի ձևավորում,
  • աշակերտների մեջ ինքնավստահության սերմանում,
  • գործնական կարողությունների ու մասնագիտական հետաքրքրությունների ձևավորում և զարգացում։

 Դպրոցը համալրված է առարկայական լաբորատորիաներով՝ աշակերտների ուսումնառության գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու, նրանց հնարավորություն ընձեռելու գործնականում տեսական գիտելիքները փորձարկելու, միջառարկայական կապերը տեսնելու և իրենց մտածողության սահմաններն ընդլայնելու համար: Դասասենյակները զինված են համակարգիչներով և տեսացրիչներով՝ ապահովելու դասապրոցեսի մատչելիությունն ու ինտերակտիվությունը, ինչպես նաև աշակերտների ակտիվ ներգրավվածությունը:

Էօրնեկեան հանրակրթական դպրոցում գործում են վեց առարկայական մասնախմբեր՝

  • հայոց լեզվի և գրականության,
  • պատմության,
  • բնագիտամաթեմատիկական,
  • օտար լեզուների,
  • տարրական դասարանների,
  • ֆիզիկական և հոգևոր զարգացվածության։

 Դպրոցը հատուկ ուշադրություն է դարձնում դպրոց-հասարակական կյանք կապի ապահովմանն ու մշակութային դաստիարակությանը: Կարևորելով և խրախուսելով աշակերտների մասնակցությունը տարբեր մրցույթներին՝ դպրոցը նախապատրաստում է վերջիններիս միջազգային և հանրապետական տարբեր առարկայական օլիմպիադաների:

 Դպրոցում հոգևոր կրթությունն ընկալվում է համամարդկային արժեքների և աշակերտների հոգևոր դաստիարակության համատեքստում, որի վերջնանպատակն է ձևավորել ազգային-հոգևոր ու բարոյական արժեքներին հավատարիմ անհատներ։

 Աշակերտների հոգևոր կրթությունը և դաստիարակությունը խթանելու նպատակով դպրոցն իրականացնում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ուխտագնացություններ դեպի հայոց սրբավայրեր, մարդասիրական և բարեսիրական տարաբնույթ ծրագրեր (այցելություններ մանկատներ, ծերանոցներ, աջակցություն սահմանամերձ դպրոցներին) և այլն։ Աշակերտներն իրենց նախաձեռնությամբ ներգրավվում են ազգային-եկեղեցական մեծ տոների ու ծիսական արարողությունների կազմակերպման գործում։

 Դպրոցի ուսումնական ամեն օրը սկսվում է անձնակազմի, ուսուցչական կազմի և աշակերտների միասնական Տերունական ու աշակերտական «Արարիչ անճառելի» աղոթքներով։

 Դպրոցում հաճախ կազմակերպվում են հանդիպումներ հոգևորականների, մտավորականների և իրենց ասպարեզում հաջողության հասած անհատների հետ՝ օգնելով աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Դպրոցի 33 դասարաններում այժմ ուսանում է 495 աշակերտ։

 

Տեսուչ՝ Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյան
Դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Վարդանյան
կայք՝ www.eurnekianschool.am

Էլ փոստ՝ [email protected]

Հեռ. (0231) 52428

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]