Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Ժողովական կառույցներ
  • Ազգային-եկեղեցական ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Ազգային-Եկեղեցական ժողով

Ազգային-Եկեղեցական ժողով

 Ազգային-Եկեղեցական ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հնագույն ժողովական կառույցն է, որն իր մեջ ներառում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերը, Հայրապետական պատվիրակությունները և Նվիրապետական աթոռները:

 Ազգային-Եկեղեցական Ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է: Ազգային-Եկեղեցական Ժողովի նիստը հրավիրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ըստ անհրաժեշտության, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավիրում է նաև Ազգային-Եկեղեցական Ժողովի արտահերթ նիստ:

 Կաթողիկոսական Աթոռի թափուր լինելու դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության համար Ազգային-Եկեղեցական Ժողովի արտահերթ նիստ հրավիրվում է Կաթողիկոսական Տեղապահի կողմից վեց ամսվա ընթացքում: Ազգային-Եկեղեցական Ժողովի նիստ հրավիրելու անհաղթահարելի խոչընդոտների դեպքում Գերագույն Հոգևոր Խորհուրդն իրավասու է հետաձգել Ազգային-Եկեղեցական Ժողովի նիստի գումարման ժամկետը: Ազգային-Եկեղեցական Ժողովը գումարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

 Ազգային-Եկեղեցական Ժողովը`

ա. ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

բ. որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ,

գ. որոշումներ է ընդունում դավանաբանական, ծիսական, կանոնական, ինչպես նաև վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերյալ,

դ. ընդունում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները,

ե. սահմանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառույցների կարգավիճակը` հոգևոր իշխանության, պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերությունների սահմաններն ու կարգը, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը,

զ. սահմանում է այլ Եկեղեցիների, կրոնական համայնքների, պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերության հիմնադրույթները,

է. լսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի, Գերագույն Հոգևոր Խորհրդի, ինչպես նաև իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները, և ըստ անհրաժեշտության, կայացնում է որոշումներ,

ը. իր որոշումների իրագործումը վերահսկելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ձևավորում է համապատասխան հանձնաժողովներ,

թ. ընդունում է Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգը,

ժ. ընտրում է Ազգային-Եկեղեցական Ժողովի Դիվանը։

Ազգային-եկեղեցական ժողով. պատմական ակնարկ

Ազգային-եկեղեցական ժողով. պատմական ակնարկ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]