Մայր Աթոռը շինկազմակերպությունների մրցույթ է հայտարարել Էջմիածնում «Թումո» կենտրոնի կառուցման համար

04.05.2023

Շենքը նախատեսվում է կառուցել Էջմիածնի հայորդյաց տան և «Էօռնեկեան» դպրոցի հարևանությամբ: Մայր Աթոռի ճարտարապետաշինարարական բաժինը հետաքրքրված կազմակերպություններին տրամադրում է մրցութային փաթեթներ: