Հանրապետական մաղթանք Արցախում՝ ի նշանավորումն 1992 թվականին Շուշիի ազատագրման

10.05.2023

Մայիսի 7-ին Արցախի եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ մայիսյան եռատոնի կապակցությամբ: Նույն օրը հայ եկեղեցին նշում էր Խաչի երևման տոնը: Պատարագի ավարտին կատարվեց հանրապետական մաղթանք՝ ի նշանավորումն 1992 թ. Շուշիի ազատագրման։ Այդ տարի քաղաքի ազատագրումը համընկավ Խաչի երևման տոնին` մայիսի 8-ին: