Կարմիր ավետարանի ուխտի օրը Հովհաննավանքում

04.05.2023

Սբ. Հարության տոնին հաջորդող կիրակիներից երրորդը Կարմիր է կոչվում: Խորհրդանշում է մարդկության փրկության համար Քրիստոսի թափած արյունն ու նրա արյամբ ծաղկած եկեղեցին: Այդ օրը Ս. Հովհաննավանք է բերվում Կարմիր ավետարանը: