Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները Բրազիլիայի հայոց թեմում

11.04.2023

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Ավագ հինգշաբթի օրն առավոտյան մատուցվեց պատարագ, որը հիշատակն է Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագից հետո կատարվեց Ոտնլվայի արարողություն: