Ավագ հինգշաբթի օրվա արարողությունները Մոսկվայի հայոց եկեղեցում

11.04.2023

Ավագ հինգշաբթի օրը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցում, Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ, մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Երեկոյան կատարվեց Ոտնլվայի արարողությունը: