Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք է հղել «Ապագա հայկականը» համաժողովի մասնակիցներին

13.03.2023

Համաժողովի առաջին օրվա քննարկումները նվիրված էին «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երրորդին` պատմական պատասխանատվությանը: Այդ հանձնախումբը ղեկավարում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։